-
29.09.2020|
21:21
Ամերիկյան Foreign Policy ամսագրի փոխխմբագիր Ջեյմս Փալմերը անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի բախումներին և փորձում պատասխանել մի քանի հարցադրումների։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կռիվը նորմալ է և վերջին տարիների ընթացքում արձանագրվել են հարյուրավոր միջադեպեր։ Սակայն, բռնության այս շրջանը սպառնում է վերածվել լիարժեք պատերազմի, ինչպես եղել է 1990-ականներին:
-
29.09.2020|
21:14
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հունաստան պաշտոնական այցի ընթացքում կքննարկի «հիմնական ռազմական օբյեկտները» Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից հունական Կրետե կղզի տեղափոխելու առաջարկները` որպես Միջերկրական ծովի արևելքում իր ռազմական ներկայությունը ուժեղացնելու Վաշինգտոնի նոր քաղաքականության մաս՝ գրում է The Times-ը:
-
29.09.2020|
21:10
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հետ:
-
29.09.2020|
21:08
«Արդար Ռուսաստանի» նախագահ Սերգեյ Միրոնովը կարծում է, որ հրադադարի ռեժիմից և զինադադարից հետո հնարավոր է, որ ռուս խաղաղապահները մուտք գործեն Լեռնային Ղարաբաղ:
-
29.09.2020|
13:39
Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով 4 զոհ կա։
-
29.09.2020|
13:36
Տպավորություն ունեմ, որ Ալիևին այլևս չի հետաքրքրում իր ռազմական տեխնիկայի և մարդկային ուժի անհամար կորուստը։ Ինքը գնում է վա բանկ, որովհետև եթե որևէ լուրջ ձեռքբերում չունեցավ, դա կլինի ոչ միայն ալիևների 30- ամյա կառավարման, այլև գերդաստանի վերջը։
-
29.09.2020|
13:35
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով՝ տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը։
-
29.09.2020|
13:34
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվության վերաբերյալ։
-
29.09.2020|
13:31
Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբի ապաէսկալացիոն գոտում, որտեղ այս տարվա մարտի սկզբից հրադադարի ռեժիմ է գործում, իրավիճակը շարունակում է սրվել:
-
29.09.2020|
13:29
Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարվածում են ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ մարտական դիրքերի ուղղությամբ, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։